ԵՏՄ-ում Հայաստանը փոքր կշիռ ունի. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Այն, որ մարտի 20-ին Աստանայում Պուտինը, Նազարբաևը և Լուկաշենկոն հանդիպել են առանց Հայաստանի նախագահի, և այն, որ այդ հանդիպումից հետո Պուտինը խոսել է ԵՏՄ-ում միասնական տարադրամի գաղափարի մասին, առիթ է տվել մեր մեկնաբաններին ենթադրելու, որ Հայաստանին ԵՏՄ–ից «հեռացնում են»: Անձամբ ես երկու ձեռքով կողմ կլինեի, եթե մեզ «հեռացնեին», բայց, ինձ թվում է՝ այս մեկնաբանությունները չափից դուրս մակերեսային են:

Անհերքելի փաստ է, որ Հայաստանն այդ միության մեջ ավելի փոքր կշիռ ունի, քան վերոհիշյալ երեք երկրները, որոնք կազմում են, Լուկաշենկոյի խռսքերով, ԵՏՄ առանցքը: Եթե Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները հանդիպեն և, ի թիվս այլ հարցերի, քննարկեն նաև ԵՄ խնդիրները, ու այդ հանդիպմանըհրավիրեն, ասենք, Էստոնիային, դա, ինձ թվում է, էստոնացիներին այնքան էլ չէր բարդույթավորի: Կարևոր է, որ ԵՄ պաշտոնական կառույցներին և պաշտոնական միջոցառումներին էստոնիան ներկայացված է հավասար հիմունքներով: ԵՏՄ-ում այդ «հիմունքներն», իմ կարծիքով, այնքան էլ հավասար չեն, բայց բոլոր դեուքերում Աստանայում ԵՏՄ պաշտոնական միջոցառում չէր և ընկնել փոքր ազգի բարդույթների մեջ՝ չարժե:

 

Ինչ մնում է միասնական արտարժույթին: Եթե նույնիսկ Ղազախստանն ու Բելառուսը 100 տոկոսով պատրաստ ու համաձայն լինեին դրան, և այսօրվանից այդ աշխատանքները սկսվեին, ապա դրա համար կպահանջվի ոչ պակաս, քան 5 տարի, որի ընթացքում հազար ու մի բան կարող է պատահել: Բայց «առանցքի» երեք երկրները դրան ոչ պատրաստ են, ոչ էլ, Ռուսաստանից բացի՝ նման ցանկություն են հայտնել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում։




Լրահոս