“Ամերիկուհին ամեն տարի ուրախ պարեր է կազմակերպում փողոցում` իր տան առաջ, երբ նրա որդիները ավտոբուս են նստում դպրոց գնալու համար: Այնուհետեւ իր պարերը տեսագրում եւ տեղադրում է համացանցում: Նրա վերջին տեսագրությունը, որտեղ կինը ծափ է տալիս, պտտվում եւ ոտքերով հարվածում, մեծ ճանաչում է ձեռք բերել: Պարող մայրիկին անգամ հրավիրել են մասնակցել “Good Morning America” (“Բարի լույս, Ամերիկա՛”) հաղորդաշարին”,-գրում է NEWSru.com պարբերականը: Իր արարքը կինը բացատրել է այսպես. “Ես պարզապես որոշել եմ ինչ-որ ուրախ բան անել: Իսկ հետո պարզապես շարունակել եմ նույնը անել հաջորդ չորս տարիներին: Բայց երբեք չեմ մտածել, որ իմ տեսագրությունները հիթ կդառնան”:
ՊԱՐՈՂ ՄԱՅՐԻԿԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ