Այս պահին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները Ազգային ժողովի դիմաց են։ Նրանք սպասում էին, որ պատգամավորներից ինչ-որ մեկը դուրս գա և խոսի իրենց հետ։
Բողոքող նաիրիտցիները գոռում են «Պարտքի մարում, պարտքի մարում»։ Նրանցից մեկն էլ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին է կանչում։ «Շարմազանո´վ, դո´ւրս արի»,- գոռում է նա։
Հավաքվածներից մի քանիսը մեզ հետ զրույցում ասացին, որ առանձնապես հույս չունեն, որ խորհրդարանից իրենց մոտ մարդ կգա։ Սակայն քիչ առաջ նրանց մոտեցան պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը։
Մանրամասները` քիչ ուշ: