ԱՄՆ-ի կոնգրեսն Օբամայից պահանջում է Ուկրաինային զենք ուղարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել բանաձևը, որը կոչ է անում Բարաք Օբամային զենք մատակարարել Ուկրաինային:

Փաստաթղթին կողմ է քվեարկել 348 խորհրդական, դեմ են քվեարկել 48-ը: Կողմ քվեարկել են ինչպես հանրապետականները, այնպես էլ` դեմոկրատները:

«Ներկայացուցիչների պալատը մեծ աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային ռազմական օգնություն ուղարկելուն: Առանց ԱՄՆ-ի ադմինիստրացիայի գործողությունների՝ ռուսական ագրեսիան անպատասխան կմնա»,- ասվում է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Ջոն Բեյների հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինա ամերիկյան զենք ուղարկելը կնշանակի Մինսկի պայմանավորվածությունների խաթարում:




Լրահոս