Նախօրեին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ ՀՀԿ-ականների կողմից բուռն քննարկվել է նաեւ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի եւ ընդհանրապես ԲՀԿ-ականների պահվածքը, որոնք ամեն ինչ անում են՝ ապացուցելու, որ իրենք են Բալասանյանին առաջադրել, եւ որ թեկնածուն շնորհակալ է միայն Ծառուկյանին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին ասել են, որ ԲՀԿ-ականների պահվածքը «գեղեցիկ չէ»: Սարգսյանը լսել է կուսակցական «ոհմակի» բողոքներն ու հայտարարել, թե պետք չէ թշնամաբար վերաբերվել ԲՀԿ-ականներին եւ նրանց հայտարարություններին: Նա «հանգստացրել» է իր կուսակիցներին ու նշել, որ ամեն ինչ մի քանի օրից է պարզ դառնալու: ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը:
ԲՈՂՈՔԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ