Սահմանին կանգնած են փորձառու անձինք, բոլորն էլ փորձառու են, պատահական մարդ էնտեղ չի կարող կանգնել: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչու փորձառու պայմանագրային զինծառայողներ չեն կանգնում առաջնագծում, այլ զոհվում են 18-19 տարեկան տղաներ, նշեց պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը:
Նա նշեց, թե Ադրբեջանն իր զոհերի պատկերը փակել է ու չի ասում, իսկ ՀՀ ՊՆ-ն անում է հնարավոր ամեն ինչ սահմանների պաշտպանունակության ամրապնդման համար:
Հարցին, թե ներկա պահին ինչ վիճակ է տիրում սահմանին, փոխնախարարը պատասխանեց. «Վերահսկվում է: Լարվածություն, բնականաբար, կա, իսկ Ադրբեջանը փորձում է սադրել: Իմ անձնական կարծիքով` պատերազմ չի սկսվի, դա իրենց ձեռնտու չէ»: