Անգելա Մերկելը Ֆրանսիա է մեկնում՝ այցելելու ինքնաթիռի կործանման վայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կայցելի Ֆրանսիական Ալպերում Germanwings ավիաընկերությանը պատկանող Airbus A-320 ինքնաթիռի կործանման վայր:

Կանցլերի խոսքերով՝ Գերմանիան, Ֆրանսիան ու Իսպանիան համատեղ կմասնակցեն վթարի պատճառների հետազոտմանը:

Հիշեցնենք, որ Բարսելոնայից Դյուսելդորֆ չվերթն իրականացնող օդանավում եղել է 150 մարդ: Ֆրանսիայի ղեկավար Ֆրանսուա Օլանդն ավելի վաղ հայտարարել է, որ բոլոր ուղևորներն, ամենայն հավանականությամբ, զոհվել են:

Ինքնաթիռում հիմնականում Գերմանիայի քաղաքացիներ են եղել, ինչպես նաև Իսպանիայի ու Թուրքիայի:




Լրահոս