![](https://armlur.am/wp-content/uploads/2015/03/1iStock_000000748683Small-pic510-510x340-31.jpg)
Ռուսաստանից կապիտալի արտահոսքը 2015 թ փետրվար ամսին հունվար ամսվա 9 միլիարդ դոլարից հասել է 15 միլիարդ դոլարի: Նման գնահատական են տվել «Վնեշէկոնոմբանկի» փորձագետները՝ բանկի փոխնախագահ Անդրեյ Կլեպաչի նախագահությամբ:
«Սա բավականին բարձր մակարդակ է՝ հաշվի առնելով այն, որ բնակչությունը դադարել է արժութային շուկայում ակտիվ խաղացող լինել»,- հայտարարել է Կլեպաչը:
Այսպիսով՝ 2015 թ առաջին 2 ամիսների ընթացքում կապիտալի արտահոսքը կազմել է 24 միլիարդ դոլար: Եթե այս դինամիկան պահպանվի, ապա տարեկան ամփոփիչ ցուցանիշը ՌԴ տնտեսական զարգացման նախարարության պաշտոնական կանխատեսումներից բարձր կլինի: