Արսեն Խոջոյանին կրկին տեղափոխել են հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի 24-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը 2014 թվականի մարտի 7-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, նույն թվականի ապրիլի 10-ին՝ վերադարձվել Հայաստան:

Արսեն Խոջոյանին մարտի 24-ին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Այդ մասին Armlur.am-ին հայտնեց նրա մայրը՝ տիկին Սվետլանան: Նրա խոսքերով ՝ Արսենը մաշկային խնդիրներ ունի:

Արսենի մայրն ասաց, որ իրենց ընտանիքը պարտքեր ունի, սակայն իրենց ավելի շատ մտահոգում է բանկերից մեկից վերցված 500 հազար դրամ վարկը, որը մարելու համար ընտանիքը ակնկալում է բարեգործների աջակցությունը:

Ոսկան Սարգսյան




Լրահոս