Կոլոմոյսկին ազատվել է Դնեպրոպետրովսկի ղեկավարի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Իգոր Կոլոմոյսկիին Դնեպրոպետրովսկի շրջանային ադմինիստրացիայի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստին», ասվում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջում, որտեղ հրապարակվել է համապատասխան հրամանը:

«Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկան բավարարել է Իգոր Կոլոմոյսկիի՝ Դնեպրոպետրովսկի մարզի պետական ադմինիստրացիայի ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու խնդրանքը: Համապատասխան հրամանը երկրի ղեկավարը ստորագրել է նրա հետ հանդիպման ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երկրի ղեկավարի խոսքերով՝ Դնեպրոպետրովսկի շրջանային ադմինիստրացիայի ղեկավարի պաշտոնին կնշանակվի Վալենտին Ռեզնիչենկոն:

Հավելենք, որ Կոլոմոյսկիի և Ուկրաինայի իշխանությունների միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, ինչ Գերագույն ռադան մարտի 19-ին ստորագրեց բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի լրացումները, որոնք նրան զրկել են «Ուկրնավտա»  ընկերության վերահսկողությունից:




Լրահոս