Անդրանիկ Մարգարյանը շատ անմիջական էր, միաժամանակ` անհանդուրժող. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անդրանիկ Մարգարյանը գոնե մեզ համար հիշողություն չէ, քանի որ նրա դերակատարումը շատ մեծ է եղել: Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում նախկին վարչապետին այսպես հիշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Անդրանիկ Մարգարյանը դեռ երկար ժամանակ որպես քաղաքական գործիչ մեզ հետ է լինելու, այն բացառիկ հայերի կերպարը, որ մեր սերունդները կարողանան արժևորել իրենց ապագան: Նա կարողանում էր ոչ միայն որպես քաղաքական գործիչ ներկայանալ, այլ իր ապրած կյանքը հիմնված էր Հայաստանի անկախության վերաբերյալ: Նա շատ անմիջական էր, շփվում էր բոլորի հետ, միաժամանակ նաև անհանդուրժող էր», – հիշեց ԱԺ նախագահը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս