Հունվարի 1-ից կգործի նոր հաշվետվության ձեվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 1-ից սոցիալական ապահովության վճարները եւ եկամտահարկը միանում են ու դառնում մեկ հարկատեսակ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։  Նա տեղեկացրեց, որ գործատուները իրենց հաշվետվությունները նախկին 3 ամսվա փոխարեն պետք է ներկայացնեն ամեն ամիս՝ էլեկտրոնային տարբերակով, նախկին փաստաթղթային կրիչների փոխարեն։ 
Նախարարը նշեց, որ մինչեւ նոյեմբերի 1-ը պետական համակարգային մարմինների ու կազմակերպությունների հաշվետվություն ներկայացնող աշխատակիցները ստանալու են նույնականացման քարտեր եւ էլեկտրոնային ստորագրություններ. “Այն գործատուները, որոնք մինչեւ նոյեմբերի 30-ը ՊԵԿ կներկայացնեն իրենց գրանցման հայտը եւ կսստանան գատնաբառը, քարտերի վարձավճարը՝ 3000 դրամը կվճարի պետբյուջեից”։
Նա հայտնեց, որ մարզերում արդեն ստեղծվել են աշխատանքային խմբեր, որպեսզի լայնածավալ իրազեկման աշխատանքներ տարվեն եւ որպեսզի 2013 թվականին անցնենք միասնական հաշվետվության ձեւին։ 




Լրահոս