Պակյաոն միավորների տարբերությամբ կհաղթի Մեյվեյզերին. Հոլիֆիլդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդն անդրադարձել է առաջիկայում կայանալիք Մեննի Պակյաո-Ֆլոյդ Մեյվեյզեր մենամարտին և կարծիք հայտնել, որ այդ մենամարտում հաղթող է ճանաչվելու Պակյաոն: Նշենք, որ մենամարտը կայանալու է  մայիսի 2-ին Լաս-Վեգասում:

«Պակյաոն հաղթելու է Մեյվեյզերին: Սեփական փորձով կարող եմ ասել, որ բռնցքամարտը չի ցանկանում, որ ինչ-որ մեկը կարիերան ավարտի անպարտելիի կարգավիճակում, իսկ Պակյաոն հաղթելու է միավորների տարբերությամբ», – նշել է նա:

Աշխարհի նախկին չեմպիոնը կարծում է, որ եթե Մեյվեյզերը պարտվի, միևնույնն է, ռևանշ մենամարտը ևս հնարավորություն է ընձեռելու խոշոր գումարներ վաստակել:




Լրահոս