Հետախուզվում է սպանության մեղադրանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 8-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սեւան քաղաքի երկաթգծի կայարանամերձ հրապարակից  իրենց մոտ է տեղափոխվել 1977 թ. ծնված Նվեր  Սերգեյանի դիակը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սեւան քաղաքի երկաթգծի կայարանամերձ հրապարակում վիճաբանություն է տեղի ունեցել Նվեր  Սերգեյանի եւ 36-ամյա  Արամ  Ղազարյանի միջեւ, որի ընթացքում Ա. Ղազարյանը “Միցուբիշի”  մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Նվեր Սերգեյանին եւ դիմել փախուստի: Վրաերթի հետեւանքով Նվեր Սերգեյանը մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որով Արամ Ղազարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս