Բանկերի կողմից վարկավորման հարցը մտահոգում է նաև կառավարությանը: Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին, պատասխանելով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին, այս մասին նշեց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Բիշարյանը հայտարարեց, որ վերջին շրջանում վարկավորման հարցում խնդիրներ են առաջացել, բանկերը մարդկանց վարկ դժվարությամբ են տալիս և մեծամասամբ արտարժույթով են վարկեր տրամադրում: Վաչե Գաբրրելյանը նշեց, որ վարկունակության պայմանները Հայաստանում փոխվել են, բայց մեծ նվազում չկա:
Նախարարի խոսքով, այն մարդիկ, ովքեր չեն կարողանում վճարել վարկերը, կառավարության ուշադրության կենտրոնում են: Նախարարը նշեց, որ ԿԲ-ի երեկվա որոշմամբ պարզ է, որ հասել ենք այն պահին, որ վիճակը կանոնակարգված է: Նախարարը նշեց, որ մտահոգությունները կիսում են, բայց դրամավարկային քաղաքականության տեսանկյունից արդեն հասել ենք հետճգնաժամային վիճակին: