ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ողջ հայ ազգը ցնծության մեջ էր. մենք դիմավորում էինք Ստամբուլից հայրենիք վերադարձող շախմատի օլիմպիական եռակի չեմպիոն մեր պանծալի հավաքականին: Հատկապես վերջին օրերի համազգային վիրավորանքից հետո մենք նման ցնծության կարիք շատ ունեինք, եւ մեր հրաշալի հնգյակը` Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանն իրենց մարզչի` Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ ու շախմատիստուհիների ուղեկցությամբ այն մեզ պարգեւեցին:
Մեր տղաների հաղթանակն ու Ստամբուլում հայոց հիմնի հնչյունների ներքո փողփողացող եռագույնը ամենաշռնդալի պատասխանն էին ճիվաղապաշտ Ադրբեջանին եւ լավագույն ուղերձը միջազգային հանրությանը. տեսե՛ք եւ համեմատե՛ք մեր ու նրանց հերոսներին: Հայաստանում շախմատիստները նախագահի կողմից պատվոգրերի արժանացան: Եւ եթե ճիշտ է այն, որ լավ քաղաքական գործիչ լինելու համար պետք է լավ շախմատ խաղալ իմանալ, ապա առաջարկում ենք մեր տղաներին հատուկ շախմատային դասընթացներ անցկացնել հայրենի դիվանագիտական կորպուսի եւ հատկապես դրա ղեկավարի` Էդվարդ Նալբանդյանի համար:




Լրահոս