Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության ընթացքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հյուսիս-Հարավ»-ում աշխատանքները շարունակվում են և  անհանգստանալու խնդիր չկա: Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին այս մասին հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Մինչ այդ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է գտնվում «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության ընթացքը:

Նախարարի խոսքով, Երևան-Աշտարակ հատվածը շուտով կավարտեն, Տրանշ 2-ում որոշ դժվարություններ կան, այսօր 17 գործ կա դատարանում, բայց նախապատրաստական աշխատանքները շարունակվում են:

«Հյուսիսի կողմում խնդիր չունենք, համաձայնագրերը ստորագրվել են, Եվրոպական բանկի ու ԱԶԲ հետ Թալին-Գյումրի հատվածի գնման ընթացակարգը մեկ ամսվա ընթացքում կսկսվի, Արտաշատ-Ագարակ հատվածն ԱԶԲ հետ համաձայնություն ենք ձեռք բերել: Տեխնիկական ուսումնասիրություն է արվում, ճանապարհը կրճատվում է, 250 կմ է դառնում: Ճանապարհի վերջը մենք այսօր տեսնում ենք»,- նշեց նախարարը:




Լրահոս