ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովում ՀՀ նախագահի արդեն նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի պաշտոնանկությանը բավական հետաքրքիր միջադեպ է նախորդել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ օգոստոսի 31-ին Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված ՀՀ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին տրված հրապարակային հրահանգը, թե «Գորի՛կ Գուրգենիչ, խորհրդակցությունից անմիջապես հետո կգաք ինձ մոտ` հատուկ հանձնարարություն ունեմ Ձեզ տալու», նախագահականում բախման առիթ է դարձել: Գ. Իսագուլյանը գնացել է մոնտաժման սենյակ եւ բարկացել, թե «ով է ձեզ ասել, որ էդ ապուշությունը եթեր տաք»: Այս միջադեպի մասին զեկուցվել է անգամ Սերժ Սարգսյանին, որն էլ իր հերթին բարկացել է Իսագուլյանի վրա: Լուրը ճշտելու համար դիմեցինք Գ. Իսագուլյանին, որը, բնականաբար, հերքեց՝ ասելով, թե նման բան չի եղել:




Լրահոս