ԲԱՐԵԿԱՄԱԲԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին Արագածոտնի մարզի Կանչ համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, որտեղ բացառապես բնակվում են եզդիներ: Գրանցված 160 ընտրողից, ըստ գյուղապետ Մրազ Բշարյանի, ներկա են շուրջ 70-ը: Ներկայացնելով համայնքում  քարոզարշավի ընթացքը՝ գյուղապետը նկատեց. «Ամեն ինչ խաղաղ ա, հակառակորդիս թեկնածությունը ես եմ առաջարկել: Օրենքի պահանջ ա, ձեւական բան: Էստեղ բոլորս բարեկամ, խնամի, ազգական ենք. մեկին ասել եմ դի՛ր, որ մենակ չմնամ»: Հարցին, թե չի վախենում, որ ընտրողներն իրենց վստահության քվեն տան իր քաղաքական հակառակորդ Բազիդ Մրազի Խդրյանին, գյուղապետը պատասխանեց. «Մեկ ենք, էլի՛, պայմանական բան է, թող լինի, ի՞նչ տարբերություն»:




Լրահոս