ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ-1

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Ֆրանսիայում լույս տեսնող հայկական «Նուվել դ’Արմենի Մագազին» ամսագրին տված հարցազրույցում, ի թիվս այլ սկանդալային հայտարարությունների, անդրադառնալով քաղաքացիական նախաձեռնություններին, նշել էր, որ այդ ամենը կառավարվում է: «Ինձ ասացե՛ք, Գարեգին Չուգասզյանն ո՞վ է՝ Ռոբերտ Քոչարյանի շնիկը: Հրանուշ Խառատյանն ո՞վ է՝ Ռոբերտ Քոչարյանի մարդը: Երվանդ Մանարյանն ո՞վ է` Լեւոն Տեր-Պետրոսյանի շնիկը»,-նախաձեռնության անդամների մասին նման տեսակետ է հայտնել Ռ. Հայրապետյանը: «Ժողովուրդ»-ի խնդրանքով Գարեգին Չուգասզյանը, մեկնաբանելով Հայրապետյանի խոսքերը, ասաց, թե նա իր այդ խոսքի ու իր սպառնալիքների համար պատասխան է տալու դատարանում:
Իսկ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ     Մանարյանը խորհուրդ տվեց Հայրապետյանի նկատմամբ ներողամիտ լինել: «Անդաստիարակության պակասն է, որ նման բան է ասել: Նա հայի բնավորություն ունի եւ չի կարողանում հաշտվել պարտության հետ: Ամոթ իրեն, որ նման բան է ասել»,-ասաց դերասանը` հավաստիացնելով, որ ինքն ամենեւին էլ վիրավորված չէ այդ խոսքից:
Ազգագրագետ, «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Հրանուշ Խառատյանի կարծիքով Ռ. Հայրապետյանը շատ միագիծ է պատկերացնում կյանքը: «Պարզապես իր ուղեղում այդ մտացածին հարցն է, թե ով ում մարդն է, ումից է ֆինանսավորվում: Ուրեմն ինքն այդպիսի մեկն է, ինքն էլ Սերժ Սարգսյանի շունն է»,-ընդգծեց նա:




Լրահոս