ՀԱՆՁՆԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը երեկ դատավորի թեկնածուներին հանձնել է դատական դպրոցի ավարտական վկայականները: «Դատական դպրոցի այսօրվա շրջանավարտները շատ շուտով մեր համակարգի մասն են կազմելու: Բոլորիս երազանքն է ունենալ արդար եւ արդյունավետ, անկախ եւ հանրության առջեւ հաշվետու դատական իշխանություն… Բոլոր ներկաները քաջատեղյակ են, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումները եւ, մասնավորապես, անկախ եւ հաշվետու դատական իշխանության կայացման խնդիրը գտնվում է ՀՀ նախագահի ամենօրյա ուշադրության եւ հոգատարության ներքո»,-դատավորի թեկնածուներին ուղղված շնորհավորական խոսքում նշել է Ա. Մկրտումյանը:




Լրահոս