Խեդիրան հայտնել է «Ռեալ»-ից հեռանալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան հայտնել է, որ վերջին մրցաշրջանն է անցկացնում Մադրիդի «Ռեալ»-ում:

«Որոշեցի չերկարաձգել  «Ռեալ»-ի հետ պայմանագիրը:  Հիանալի ժամանակ անցկացրի «Ռեալ»-ում, որը մեծագույն ակումբ է: Կանեմ ամեն բան, որպեսզի թիմին օգնեմ մրցաշրջանի մնացած հատվածում: Ինչ վերաբերում է ապագայիս, դեռ պայմանավորվածություն չունեմ ոչ մի թիմի հետ», – նշել է նա:




Լրահոս