«Սև արկղերը» հաստատել են՝ Ֆրանսիայում կործանված Airbus A320-ի օդաչուն խցիկում չի եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական Ալպերում կործանված Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռի օդաչուներից մեկը վթարից առաջ լքել է օդաչուական խցիկն ու չի կարողացել հետ վերադառնալ. գրում է The New York Times-ը: Ինչպես պատմել է հետաքննիչներից մեկը, օդաչուի բացակայությունը հաստատում են «սև արկղերի» ձայնագրությունները:

Օդաչուն այդպես էլ չի կարողացել հետ վերադառնալ իր խցիկ, չնայած որ քայլեր է ձեռնարկել. թակել ու փորձել է կոտրել փակված դուռը:

«Տղամարդը դրսից թակել է դուռը, սակայն պատասխան չի ստացել»,- պատմել է հետաքննիչը:

5ae0f22dc446f6742345417e521afa8bd0b957b4

Lufthansa ավիաընկերությունը դեռևս չի հաստատել է The New York Times-ի հոդվածը:

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հայտնում էին, որ օդանավի կործանման ժամանակ օդաչուները կարող էին անգիտակից վիճակում լինել:

«Ձայնագրիչների վերծանումը ցույց է տվել, որ օդաչուներն, ինչպես երևում է, եղել են անգիտակից վիճակում»,- հայտարարել է Trafi ֆիննական տրանսպորտային անվտանգության ավիացիայի բաժանմունքի ղեկավար Պեկկա Հենտուն:

Հիշեցնենք՝ Բարսելոնետից Դյուսելդորֆ ուղևորվող Airbus A320 ինքնաթիռը կործանվել էր մարտի 24-ին Ֆրանսիայի հարավ-արևելքում: Ինքնաթիռում 150 մարդ է եղել:

xw_1072315




Լրահոս