Թբիլիսիում ցուցարարները կրկին պահանջում են կառավարության ու վարչապետի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատ գոտի» հասարակական կազմակերպության կողմնակիցներն ու ներկայացուցիչները, ովքեր աջակցում են Միխայիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը», բողոքի ցույց են անցկացնում Holliday Inn հյուրանոցի շենքի դիմաց, որտեղ կայացել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մամլո ասուլիսը:

Ցուցարարները պահանջում են կառավարության ու վարչապետի հրաժարականը, ինչպես նաև հանդես են գալիս «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ, ով, ինչպես պնդում է ընդդիմությունը, շարունակում է ղեկավարել երկիրը «ետնաբեմից»: Բողոքի ցույցի մասնակիցներն իրենց ձեռքներին «Կառավարություն, հրաժարական տուր», «Բիձինա, հեռացիր» և «Վրաստանն աղքատ է դարձել» գրություններով պաստառներ ունեն:

Անցած շաբաթ օրը «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը Թբիլիսիում բողոքից ցույց էր անցկացրել: ԶԼՄ-ների տվյալներով՝ ակցիային մասնակցել է 10-15 հազար մարդ, կազմակերպիչները 50 հազար մասնակիցների մասին են հայտարարել:




Լրահոս