«Դեղերի մասին» նոր օրենքը կներկայացվի օրենսդիրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը պետք է Ազգային ժողովին ներկայացնի «Դեղերի մասին» նոր օրենքը, որը հաստատվել է գործադիրի կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նոր օրենքի մեջ մտնում է դեղերի ստեղծումից սկսած ամբողջ շղթան, մինչև սպառողին հասնելը, նաև դեղերի վերաբերյալ 7 օրենքում պետք է կատարվեն փոփոխություններ:

Նախարարը նշեց, որ դեղերի մասին նոր օրենք ընդունելը պայմանավորված է նրանով, որ 1998թ. ընդունված դեղերի մասին օրենքն արդեն չէր համապատասխանում այսօրվա փոփոխվող մարտահրավերներին: Նա նշեց, որ անհրաժեշտություն է առաջացել օրենք ստեղծել, որը  կարգավորելու է դեղերի գները, դեղատոմսով դեղ տրամադրելը, դեղերի ներմուծումը, գրանցումը, դեղերի մասին գովազդը, միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելը և այլ հարցեր:




Լրահոս