ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մոտ երկու տարի առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում բուժում ստանալու համար հիվանդը որեւէ գումար չէր վճարում: Իսկ հիմա դարձրել են վճարովի, եւ մենք հիվանդին այդ բաժանմունքում պառկեցնելու համար ստիպված ենք գումար մուծել: Խնդրում եմ ասել՝ արդյոք կա այդպիսի օրենք, եւ եթե այո, ապա ինչքա՞ն ժամանակ է, որ այն կիրառվում է:

Միլենա Պետրոսյան (34 տարեկան, իրավաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, նման օրենք կա, եւ այն գործում է անցյալ տարվանից: 116 հազար դրամը կառավարությունն է վճարում, իսկ 125 հազարը՝ հիվանդը: Ես կարծում եմ, որ դա սխալ է, բայց այդպիսի որոշում ընդունել է կառավարությունը, մենք ի՞նչ անենք:  

«Արմենիա» բժշկական կենտրոնի
վերակենդանացման բաժանմունքի
վարիչ Նելլի Ֆլջյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ ՀՀ կառավարությունը եկել է այն համոզման, որ անցյալ տարվանից սկսած՝ ՀՀ քաղաքացիները վճարունակ են դարձել եւ վերակենդանացման բաժանմունքում պառկելու համար պետք է գումար մուծեն: Իսկ ի՞նչ պիտի անեն մարդիկ, որոնք ֆինանսական միջոցներ չունեն: Փաստորեն, եթե մահամերձ մարդը հայտնվի հիվանդանոցում եւ այդքան գումար չունենա, ապա կարելի է ենթադրել, որ նրան թողնելու են բախտի քմահաճույքին: Հետաքրքիր է՝ կառավարությունն այդ կարգն ընդունելիս հաշվի չի՞ առնել այն փաստը, որ ՀՀ քաղաքացու նվազագույն աշխատավարձն ընդամենը 32.500 դրամ է: Որտեղի՞ց պետք է վճարի 125 հազար դրամ:




Լրահոս