Ժողովուրդ. Վարդան Ղուկասյանը ծեծի է ենթարկել իր աշխատակազմի ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ Գյումրու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ծեծի է ենթարկել իր աշխատակազմի ղեկավար Բորիս Ալեքսանովին՝ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ մտերմանալու համար:
Տեղեկությունը ճշտելու համար թերթը դիմել է Ղուկասյանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանին: “Դուք շիկացնում եք չեղած իրավիճակը: Դրանք բամբասանքներ են”,-նաև սեփական վերաբերմունքն է փոխանցել խոսնակը:




Լրահոս