Ժողովուրդ. Սկսվում է ԱԱԾ գաղտնալսումների գործով նոր դատաքննությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվում է ԱԱԾ գաղտնալսումների գործով նոր դատաքննությունը, իսկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում զուգահեռաբար սկսվում է.”Հարսնաքար” ռեստորանում զինվորական բժիշկներին ծեծելու և մահվան ելքով ավարտված գործի դատաքննությունը:
Ուշագրավ զուգադիպությունն այն է, որ երկրորդ քրեական գործով դատավորը ՊՊԾ պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչի) որդին էև Դավիթ Հարությունյանը: Իսկ առաջին քրգործի հետ մամուլը կապում էր Հարությունյանի պաշտոնանկությունը: Ըստ այդմ` Հ. Հարությունյանին ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնից ազատելուց հետո ԱԱԾ ներքինանվտանգության ծառայությունում ծառայողական քննություն էր նշանակվել` պարզելու այդ կառույցի ներսում պաշտոններ զբաղեցրած անձանց շրջանակը, որոնք, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, իշխանության որոշ առանցքային դեմքերի և օլիգարխների հեռախոսազրույցների վերծանումները վաճառել էին ինչ-որ մարդկանց:




Լրահոս