«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարում է, որ ապրիլի ընթացքում ներհանրապետական էլեկրտագնացքներում ուղևորներին տրամադրվելու են զեղչեր:
Օրինակ՝ անվճար կլինեն դեպի Երևան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցող աշակերտների և ուսանողների խմբերի համար:
ՀԿԵ ծառայություններից անվճար օգտվելու համար դպրոցների տնօրեններին կամ քաղաքապետներին, գյուղապետներին անհրաժեշտ է համապատասխան հայտով դիմել ՀԿԵ Ուղևորափոխադրումների տնօրինություն՝ [email protected] էլեկտրոնային հասցեով:
Իսկ ապրիլի 23 – 24 – ին դեպի Երևան և հակառակ ուղղությամբ գործող էլեկտրագնացքներում կկիրառվի 50% զեղչ՝ սգո միջոցառումներին մասնակցողների համար:
ՀԿԵ