Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության մեջ մեղադրվողները կալանավորվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի, ապա` Գագիկ Խանդանյանի նախագությամբ, քննվեց 29-ամյա Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), 31-ամյա Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) և 31-ամյա Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին դռնփակ դատական նիստը:

Դատարանը նախկինում կայացրած կալանքը որպես խափանման միջոց նշանակելու մասին որոշումը վերահաստատեց` այսպիսով բավարարելով ԱԱԾ քննչական վարչության միջնորդությունը: Նրանց նկատմամբ խափանման միջոց նշանակվեց երկամսյա կալանքը:

Նրանց պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ դատարանի որոշումը կբողոքարկեն Վերաքննիչ դատարանում:

Լուսանկարը` shamshyan.com-ի:




Լրահոս