Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015թ. գործունեության ծրագրի քննարկման ընթացքում արձագանքեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթին:
Նշենք, որ իր ելույթում Լևոն Զուրաբյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին մեղադրել էր ոչ պրոֆեսիոնալ լինելու մեջ:
«Պարո´ն Զուրաբյան, ես ամենայն պատասխանատվութամբ հայտարարում եմ, որ դուք և Ձեր որոշ գործընկերներ գտնվում եք ոչ պրոֆեսիոնալ դաշտում, որովհետև ծրագիրը հաշվետվությունից չեք տարբերում: Այսօր եկել եք այստեղ, կարծես թե, հաշվետվություն եք քննարկում, սակայն դա էլ չէիք քննարկում, որովհետև ձեր բոլոր ելույթներն ուղղված էին անձերին: Դուք մոռանում եք, որ սա ծրագրի քննարկում է», – ասաց Շաբոյանը:
Վերջինս ընդգծեց, որ իրականում ինքը հանձնաժողովի գործունեության ծրագրի վերաբերյալ առաջարկներ պատգամավորներից լսել է, և նրանց մի մասին մեղադրեց առանց ծրագրին ծանոթանալու ոչ կառուցողական ելույթներ ունենալու մեջ:
«Դուք, առանց ծրագրին ծանոթանալու, միանգամից դատապարտում եք: Տպավորություն է, որ հաշվետվություն եք քննարկում, որը լավ չի կատարվել: Ենթադրում եմ, որ դուք ավելի առողջ կլինեիք, երբ ներկայացնեիք ձեր առաջարկները: Ասում եք` վերցրո´ւ այդ ծրագիրը և գնա: Իսկ ինչպե՞ս պետք է հանձնաժողովն աշխատի, եթե ծրագիրը վերցնի և գնա»,- ընդգծեց Բաղդասարյանը: