Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի դիտարկում Անգլիա վերադառնալու տարբերակը:
Նշենք, որ անգլիական մի քանի ակումբ պատրաստ է վճարել նրա պայմանագրում նշված հրաժարագինը, որը, ըստ բրիտանական մամուլի, կազմում է 75 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Սակայն Բեյլը մտադիր է մնալ «Ռեալ»-ում և դառնալ թիմի առաջատարներից մեկը։ Նա նույնիսկ չի էլ ցանկանում քննարկել Անգլիայից ստացված առաջարկները։