Մանրամասներ` Գյումրիում տեղի ունեցած դանակահարությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մարտի 26-ին, Գյումրիում տեղի էր ունեցել դանակահարություն, որի հետևանքով Գյումրի բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի երիտասարդ:

Armlur.am-ին դեպքից որոշակի մանրամասներ են հայտնի դարձել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Գյումրիի «Ռիո» գիշերային ակումբում դանակահարվող երիտասարդը, նրան դանակահարողը և վերջիններիս ընկերները նստել են, խմել, որի ժամանակ փոքր-ինչ անհամաձայնություն է առաջացել նրանց միջև:

Այնուհետև դուրս են եկել գիշերային ակումբից, մոտ մեկ կիլոմետր հեռացել և սկսել իրար քաշքշել, որի ժամանակ էլ դանակահարել են Գյումրիի բնակիչ Սամվել Երեմյանին:

Ոստիկանությունից մեզ տեղեկացրեցին, որ հայտնի է վեճի մասնակիցների ինքնությունը, և կա բերման ենթարկված երեք անձ: Կատարվում է քննություն:




Լրահոս