Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բարաք Օբամային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ Բենգազիում տեղի ունեցած զազրելի հանցագործության և զոհերի կապակցությամբ: Այա մասին armlurr.am -ին տեղեկացրեցին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
“Մեծարգո պարոն Նախագահ,
Խորապես ցնցված եմ ս.թ. սեպտեմբերի 12-ին Բենգազիում Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցչության վրա տեղի ունեցած հրոսակային հարձակման լուրից, ինչին ողբերգականորեն զոհ գնացին դեսպան Քրիս Սթիվենսը և երեք ամերիկացիներ:
Այս զազրելի հանցագործությունը հարված էր ոչ միայն ամերիկյան ժողովրդին և ամերիկյան կառավարությանը, այլև ողջ առաջադեմ մարդկությանը, ում համար արժեք են արդարությունը, ազատությունն ու ժողովրդավարությունը: Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունը և ծայրահեղականությունը՝ իր բոլոր դրսևորումներով:
Այս ծանր պահին ԱՄՆ-ի իշխանությունների և ժողովրդի հետ կիսում ենք ձեր վիշտը և աղոթում զոհերի ու նրանց հարազատների համարևև:




Լրահոս