Ո՞ւր են «անհետացել» Հովիկ Աբրահամյանի փողերը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ 2014 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագրով անցած տարի նրա տարեկան եկամուտը կազմել է 37 մլն 545 հազ. դրամ, որից 7 մլն 545 հազ.-ը նրա տարեկան աշխատավարձն է, իսկ 30 մլն-ը՝ «այլ եկամուտ»: Նկատենք, որ երբ 2014-ի ապրիլին Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնը ստանձնելիս հայտարարագիր էր ներկայացրել, այնտեղ նշել էր, որ 2014-ի հունվարից մինչեւ ապրիլի 13-ը նա ունեցել է 44 մլն 110 հազ. դրամի եկամուտ, որից 40 մլնը՝ «այլ եկամուտ», մնացածը եղել է նրա աշխատավարձը: Փաստորեն, վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Աբրահամյանի փողերն «անհետացել» են: 2014-ի սկզբին նա ունեցել է 270 մլն դրամ եւ 1 մլն 950 հազ. դոլար, տարեվերջին` 210 մլն դրամ եւ 1 մլն 800 հազ. դոլար: Ի դեպ, վարչապետի կինը` Ջուլիետա Աբրահամյանը, իր ամուսնուց հարուստ է. նա հայտարարագրել է 35 մլն դրամի եկամուտ` «այլ եկամուտ» նշումով: Իսկ նրա դրամական միջոցները կազմում են 220 միլիոն դրամ եւ 2 միլիոն 700 հազար դոլար»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս