Օգոստոսի 3-ի համարում «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակիցները գործադուլ են արել` պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը: Խնդրի հետ կապված զրուցել էինք ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի եղբոր` «Ջերմուկ գրուպ»-ի տնօրեն Անաստաս Արսենյանի հետ, որը հավաստիացրել էր, թե իրենք նպատակ ունեն աշխատավարձերը բարձրացնել: Երեկ «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանից հետաքրքրվեցինք` արդյոք բարձրացրել են աշխատակիցների աշխատավարձերը, թե ոչ: «Մի քանի հոգուն բարձրացրել ենք, նաեւ ապագայում խոստացել ենք մի քանիսինն էլ բարձրացնենք»,-ասաց Արսենյանը` հավելելով, որ իրենք «աշխատավարձերի բարձրացման առումով առաջին տասնյակի մեջ» են: Թե ինչ տասնյակի մասին է խոսքը, բիզնեսով զբաղվելու իրավունք չունեցող պատգամավորը չպարզաբանեց:
ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ