Նախկին ԲՀԿ-ականները դիմում են ՕԵԿ-ին. անունները կլինեն առաջիկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր» կուսակցություն ներհոսք կա, ամեն օր դիմում են բազմաթիվ մարդիկ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման հայտարարություն արեց խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Պատգամավորի խոսքով, իրենց դիմած անձինք բազմաթիվ են. դիմում են թե´ նախկին ԲՀԿ-ականները, թե´ անկուսակցական անձինք: Մ. Շահգելդյանը միաժամանակ հայտարարեց, որ իրենց օրակարգում ԲՀԿ-ից անձանց ներգրավման խնդիր չկա, այլ ՕԵԿ ուղղակի ներհոսք է առկա:

Պատգամավորը խոստացավ իրենց դիմած նախկին ԲՀԿ-ականների անուններն ու այս գործընթացի մասին այլ մանրամասներ ներկայացնել առաջիկայում, սակայն այսօր հրաժարվեց որևէ անուն հրապարակել:

Նշենք, որ ԲՀԿ-ի նախկին անդամների` ՕԵԿ անդամակցության մասին խոսակցություններ վաղուց են շրջանառվում: Այդ լուրերը տարածվել են հենց ՕԵԿ-ականների կողմից, սակայն նախկին ԲՀԿ-ականները կտրականապես հերքում են ՕԵԿ-ի հետ հանդիպումների կամ անդամակցելու հավանակությունը:




Լրահոս