Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանն անհանդուրժելի է անվանել տարածաշրջանում գերիշխելու Իրանի ձգտումը. գրում է ՌԻԱ «Նովոստին»:
«Իրանը ձգտում է տարածաշրջանում գերիշխանության: Սա արդեն սկսել է զայրացնել ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային ու Պարսից ծոցի երկրներին: Սա իսկապես անհանդուրժելի է, և Իրանը պետք է դա տեսնի»,- հայտարարել է Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Եմենում ռազմական օպերացիայի մեկնարկը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Եմենում հակամարտությունը դարձել է «աղանդավորական», ու կոչ է արել Ւրանին դադարեցնել շիա ապստամբ հուսիտներին աջակցելը:
«Իրանը պետք է փոխի իր տեսակետը: Այն պետք է դուրս բերի իր բոլոր զորքերը Եմենից, ինչպես նաև` Սիրիայից ու Իրաքից և հարգի նրանց տարածքային ամբողջականությունը»,- ասել է Էրդողանը: