ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ հայտարարությունների ժամին ասաց, թե Հայաստանում խախտված է ժողովրդավարությունը, իսկ վարչական ռեսուրսների կիրառման արդյունքում քաղաքացիները զրկվել են ընտրելու իրավունքից: «Քաղաքակիրթ երկրներում տեղական ինքնակառավարման մարմեինների ընտրությունները համարվում են ժողովրդավարության հիմքը, բայց դա միայն քաղաքակիրթ երկրներում է այդպես, մեզ մոտ տեղի ունեցողը հազիվ թե ընտրություն անվանես: Ընտրությունների ժամանակ վարչական-ֆինանսական ռեսուրսների շնորհիվ ժողովուրդը զրկվել է ձայնի իրավունքից»,-նշեց նա: Ավելին, Ռուստամյանի խոսքերով՝ ընտրություններին մասնակցության ցածր ցուցանիշն ինքնին խոսում է մարդկանց հիասթափության ու հավատի կորստի մասին:
ՀԱՎԱՏԻ ԿՈՐՈՒՍՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ