Երեկ Կիևի կենտրոնում՝ Գորոդեցկի փողոցում, փոխհրաձգություն է գրանցվել, որն ավարտվել է չարագործի հետապնդմամբ: Հետապնդման արդյունքում աննշան կերպով տուժել է ոստիկանը, ում հարվածներ են հասցրել հանցագործները: Վերջիններս փորձել են նաև ոստիկանին վրաերթի ենթարկել: Այնուամենայնիվ, մինչև ատամները զինված 3 ադրբեջանցիներին հաջողվել է ձերբակալել, գրում է «Կիև սեգոդնյան»:
Հիվանդանոցում է հայտնվել ևս մեկ տղամարդ. նրան հանցագործները վիրավորել են կոնքից՝ փորձելով սպանել: Տուժածի ինքնությունը պարզվել է, սակայն ոստիկանությունում ենթադրում են, որ քաղաքի կենտրոնում «ռազբորկա» է տեղի ունեցել երկու կազմակերպված հանցավոր խմբավորումների միջև, որոնք ինչ-որ բան չեն կիսել միմյանց միջև:
Ոստիկանությունը ձերբակալման ժամանակ մեծ քանակությամբ զենք է առգրավել:
Ոստիկանությունում քրեական գործ են հարուցել 115 ու 348 հոդվածներով` «Սպանություն, որը չի հասցվել ավարտին» ու «Ոստիկանության աշխատակցի կյանքին սպառնալ»: Այժմ հանցագործներին նվազագունը 15 տարվա ազատազրկում է սպառնում: