Օմբուդսմենը հատուկ ուսումնական հաստատություններում երեխաների իրավունքների մասին զեկույց է հրապարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հրապարակել է «Երեխայի իրավունքները մանկական խնամքի եւ հատուկ ուսումնական հաստատություններում. համակարգային վերլուծություն» արտահերթ զեկույցը: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ լրատվական ծառայությունից:

Օմբուդսմենի Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցները 2014 թվականի ընթացքում 37 այց են կատարել մանկական խնամքի եւ հատուկ ուսումնական հաստատություններ: Արտահերթ զեկույցում ներկայացվում են այս այցերի ընթացքում արձանագրված խնդիրները, որոնց լուծման նպատակով աշխատանքներ են կատարվում համապատասխան գերատեսչությունների հետ:

«Երեխայի իրավունքները մանկական խնամքի և հատուկ ուսումնական հաստատություններում. համակարգային վերլուծություն» արտահերթ զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ:




Լրահոս