Երևանի վարչական շրջաններում թեժ գծերին ստացվել է 59 հեռախոսազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 208 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 174-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 34 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 59 հեռախոսազանգ, որոնցից 34-ին լուծում է տրվել, իսկ 25-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:




Լրահոս