«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը շարունակում է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ծառայություններով:
Լրատվամիջոցները հայտնում են, որ անգլիական ակումբն իտալացի մասնագետին առաջարկ է արել ու նրան պատասխանի համար մինչև ապրիլի 30-ը ժամանակ տվել:
Անչելոտիի՝ «Ռեալ»-ի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2016թ.: Այնուամենայնիվ, Անչելոտին կարող է շարունակել աշխատանքը «Ռեալ»-ում, եթե ընթացիկ մրցաշրջանի արդյունքում ակումբն առանց տիտղոսների չմնա: