«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ օրերս եզրափակեց իր 40-օրյա համերգային շրջագայությունն ու վերադարձավ հայրենիք:
Նախքան նրանց մեկնելը «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը հրավեր է ստացել ճապոնական հայտնի «Մին Օն» կազմակերպության կողմից: Համերգաշարը նվիրված էր հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 20, հայ գրատպության` 500-ամյակներին, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն: Փոքրիկները եղան Ճապոնիայի 18 քաղաքներում:
Հիշեցնենք նաեւ, որ 2002թ. մեր երգչախումբը Երգչախմբային եվրոպական ֆեդերացիայի կողմից արժանացել է «Աշխարհի լավագույն երգչախմբի» ու «Եվրոպայի մշակույթի դեսպանի» տիտղոսներին:
ՄԵՐ ՓՈՔՐԻԿ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ