ՀԱՐՑ. Վերջերս խանութից հավկիթ եմ գնել, որի վրա նշված էր միայն արտադրման ամսաթիվը, իսկ պահպանման ժամկետի մասին ոչ մի նշում չկար: Ինչո՞ւ է այդ մասին մակնշումը բացակայում (եթե հավկիթի մի կողմում գրում են արտադրման ժամկետը, կարծում եմ՝ մյուս կողմում էլ պետք է լինի պահպանման ժամկետը): Ինչպե՞ս համոզվեմ, որ գնածս հավկիթը թարմ է:
ՊԱՏԱՍԽԱՆ. Արտադրող ընկերությունը, երբ իրացման ցանցերին մատակարարում է մեծաքանակ հավկիթ, ապա անպայման տրամադրում է ուղեկցող փաստաթուղթ, որում պարտադիր նշվում են ե՛ւ արտադրման, ե՛ւ պահպանման ժամկետները: Հատավաճառի ժամանակ հավկիթի վրա անպայման նշվում է արտադրման օրը: Տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ կախված սենյակային ջերմաստիճանից՝ մինչեւ յոթերորդ օրը հավկիթը պիտանի է դիետիկ սնման, քսանմեկ օրվա ընթացքում՝ նաեւ սեղանի համար: Սննդային պահպանման համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ: Ավելացնեմ նաեւ, որ եթե հավկիթը լինում է հատուկ տուփերում, ապա անպայման պետք է նշված լինեն արտադրման ամսաթիվը, պահպանման ժամկետը եւ այլն:
Սննդամթերքի անվտանգության պետական
ծառայության լրատվության բաժնի պետ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առանց նման խնդիրների էլ մեր քաղաքացիների կյանքը բավական բարդ է, եւ դա հատկապես ակնառու է սպառողական շուկայում: Իհարկե, անհրաժեշտ է, որ հավկիթի վրա պարտադիր նշվեն արտադրման եւ պահպանման ժամկետները, մանավանդ որ դա կապված չէ արտադրողների կողմից լրացուցիչ միջոցների ներդրման հետ: