Եղվարդում տղամարդը հրդեհել է սեփական բնակարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ ժամը 18.39-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 8 շենքի 3-րդ հարկի 4-րդ բնակարանի բնակիչը սպառնում է հրդեհել բնակարանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ևև1-02ևև ծառայության աշխատակիցները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերել են իրեն որովայնի հատվածում վնասվածքներ հասցրած Գուրգեն Գաբրիելյանին (1933թ.): Տուժածին տեղափոխել են Եղվարդի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.42-ին, մարվել՝ 18.47-ին: Այրվել է սառնարանը, կահույքը, հատակը և 2 դուռ:




Լրահոս