Հաղթանակից բացի` այլ տարբերակ չունենք: Ալբանացիների դեմ խաղը կա´մ կպահպանի մեր հույսերը, կա´մ վերջ կդնի մեր շանսերին: Այս մասին նշել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը` խոսելով ալբանացիների դեմ Եվրո-2016-ի խաղի մասին:
«Շատ ուրախ էի հավաքական հրավիրվելու համար: Առաջին իսկ խաղից չեմ խնայել ուժերս և ձգտել եմ թիմակիցներիս օգնել լավ արդյունքի հասնելու գործում: Կարող ենք հասնել հաղթանակի, սակայն դրա համար պետք է ցուցադրենք մեր լավագույն որակները: Ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է, եթե մենք գոլեր ենք խփել, դա արել ենք թիմային խաղի շնորհիվ: Մեզ մոտ ոչ ոք գոլ չի խփել տասնյակ ֆուտբոլիստների շրջանցելուց հետո, այլ աչքի ենք ընկել կոմբինացիոն խաղի արդյունքում»,- նշել է Մովսիսյանը:
Ալբանիա-Հայաստանի հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին: