Այսօր Հայաստանում ննջեցյալների հիշատակի օր է. ոչ աշխատանքային օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 17-ին Հայաստանում ննջեցյալների հիշատակի օր է (Մեռելոց)` ոչ աշխատանքային օր: Հայաստանում ննջեցյալների հիշատակի օրերը նշվում են Հայ առաքելական եկեղեցու գլխավոր 5 տոներից հետո: Ըստ Հայաստանի կառավարության որոշման` դրանք ոչ աշխատանքային օրեր են: Այսօր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:
Սեպտեմբերի 16-ին ՀԱԵ-ն նշում էր Սուրբ Խաչի (Խաչվերաց) տոնը: Գլխավոր տոներից են նաև Սուրբ Ծնունդը և Մկրտությունը, Սուրբ Քրիստոսի Հարությունը, Տիրոջ վերափոխումը (Վարդավառ), Սուրբ Աստվածածնի վերափոխումը: 
Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:




Լրահոս