“Հայաստանի ավտո ապահովագրողների բյուրո” իրավաբանական անձանց միության անդամների ընդհանուր ժողովը որոշել է ևևՀայաստանի ավտոապահովագրողների բյուրոևև իրավաբանական անձանց միության միանվագ անդամավճարը գանձել 10 000 000 ՀՀ դրամ, պարբերական անդամավճարները՝ վճարման համար սահմանված ամսվան նախորդող հաշվետու տարվա ընթացքում Բյուրոյի անդամ համապատասխան ապահովագրական ընկերության կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրերի գծով հաշվեգրված ապահովագրավճարների 0.375%-ի չափով: Սահմանվել է, որ ևևՀայաստանի ավտոապահովագրողների բյուրոևև իրավաբանական անձանց միությունն իր անդամ ապահովագրական ընկերությունների կողմից անդամավճար չվճարելու դեպքում գանձում է տույժ` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար` չվճարված անդամավճարի գումարի 0.1%-ով:
ԱՊՊԱ անդամավճարը յուրաքանչյուր ժամկետանց օր կաճի 0,1%-ով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ