Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում հայտնաբերված հազվագյուտ սարդը ստիպել է իշխանություններին դադարեցնել ճանապարհի լայնացման ծրագիրը, որը գնահատվում է 15 մլն դոլար: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Cicurina venii տեսակի սարդը հիմնականում բնակվում Է քարանձավներում, թունավոր չէ, աչքեր չունի և կիսաթափանցիկ է: Որպեսզի չվնասեն հազվագյուտ միջատին ու հնարավոր խմբերին, կառուցապատողները դադարեցրել են շինաշխատանքները: